Ծնողական խորհուրդ
Ընտանիքը բնության հրաշքներց մեկն է:
Սերը ծնողների հանդեպ բոլոր առաքինությունների հիմքն է:
Աշխատանքների նկարագիրը
- Դպրոցի խորհրդի ծնող ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կազմակերպում ծնողխորհրդի անդամների հետ:
- Ծնողական խորհրդի կողմից առաջարկությունների պատրաստում և ներկայացում դպրոցի խորհրդի քննարկմանը:
- Ապահովել ծնողների ներգրավումը սովորողների արտադպրոցական և արտադասարանական դաստիարակությանը:
- Աջակցել միջոցառումների կազմակերպմանը:
- Բացահայտել աշակերտ-աշակերտ, աշակերտ-ուսուցիչ կոնֆլիկտները և աջակցել այդ կոնֆլիկտների լուծմանը:
- Աջակցել շնորհալի երեխաների բացահայտման գործընթացին:
- Աջակցել աշակերտների հետաքրքրությունների և նախասիրությունների բացահայտմանը:
- Աջակցել խմբակների աշխատանքներին:
- Գնահատել դպրոցի ուսումնադաստիարակչական գործունեությունը:
- Ծնողների շրջանում անցկացնել հարցումներ:
- Աջակցել աշակերտների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը:
- Ծնողական համայնքին մասնակից դարձնել դպրոցի գործունեությանը:
- Կազմակերպել քննարկումներ և կլոր սեղաններ ծնողների, աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ:
- Աջակցել դպրոցին պարտադիր կրթության իրականացնելու հարցում:
- Աջակցություն ցուցաբերել դպրոցին պարբերաբար բացակայող աշակերտների խնդրի լուծման հարցում:
- Մասնակցել ուսուցչի կողմից աշակերտի պարտադիր նվազագույն գիտելիքների գնահատման գործընթացին:
- Աջակցել դպրոցի ուսունանյութատեխնիկական բազայի հարստացմանը:
- Բացահայտել հնարավոր հովանավորներին և նրանց հետ հաստատել կապեր:
- Ներկայացնել առաջարկներ դպրոցի նյութատեխնիկական բազան հարստացնելու համար:
- Մասնակցել սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու գործին:
- Ապահովել երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում:
- Բացահայտել երեխաների իրավունքների խախտման դեպքերը:
- Կազմակերպել սեմինարներ ծնողների համար:
- Ապահովել ծնողներին տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:
- Ծնողներին իրազեկել կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին:
- Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվությամբ ներկայանա ծնողական համայնքին:
- Վերլուծել տնօրենի ներկայացրած դպրոցի գործունեության մասին հաշվետվությունը և ներկայացնել առաջարկություններ:
2021-2022 ուստարվա դասարանական ծնողխորհրդի նախագահների կազմը
Հ/հ | Ազգանուն, Անուն | Դաս. | Հ/հ | Ազգանուն, Անուն | Դաս. |
1. | Գրիգորյան Նուշիկ | 1ա | 15. | Մուրադյան Հասմիկ | 5գ |
2. | Դունամալյան Գոհար | 1բ | 16. | Պետրոսյան Նառա | 6ա |
3. | Ավանեսյան Լուսինե | 1գ | 17. | Հայրապետյան Աստղիկ | 6բ |
4. | Ավետիսյան Մերի | 2ա | 18. | Ավետիսյան Լիանա | 6գ |
5. | Հովհաննիսյան Նարինե | 2բ | 19. | Արզումանյան Սյուզաննա | 7ա |
6. | Անդրեասյան Աննա | 2գ | 20. | Մովսիսյան Հերմինե | 7բ |
7. | Գալստյան Էմմա | 3ա | 21. | Էլյազյան Լիլիթ | 7գ |
8. | Աբելյան Զարինե | 3բ | 22. | Օհանջանյան Սնարա | 8ա |
9. | Թումանյան Մարգարիտա | 3գ | 23. | Սարգսյան Լիլիթ | 8բ |
10. | Բաղդասարյան Անի | 4ա | 24. | Դանիելյան Լուսինե | 8գ |
11. | Կարապետյան Անի | 4բ | 25. | Բալասանյան Աննա | 9ա |
12. | Հայրապետյան Հերմինե | 4գ | 26. | Խաչատրյան Էլեն | 9բ |
13. | Բաղդասարյան Վարդուհի | 5ա | 27. | Դադայան Թինա | 9գ |
14. | Թումանյան Մելինե | 5բ |
01.03.2022թ. Կլոր սեղան՝ ծնողական խորհուրդ, տնօրենություն, ավարտական դասարանների դասղեկներ:
Օրակարգում 1. Դպրոց-ընտանիք համագործակցություն: 2. Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման մասին:
Ելույթներ — ՄԿԱ փոխտնօրեն Ն. Բաբայան, ծնողխորհրդի անդամ՝ Հ. Մովսիսյան, ծնողխորհրդի անդամ՝ Լ. Էլյազյան
12.01.2022թ. Կայացավ դպրոցի ծնողական խորհրդի նիստը:
Ծնողական ժողով-10.09.2021թ.