Տնօրենի մրցույթ
14.03.2022թ. N 118 — Ա մարզպետի որոշում
որոշում
21․01․2022թ․ Կայացավ դպրոցի կառավարման խորհրդի նիստը և միաձայն դպրոցի տնօրեն ընտրվեց միակ թեկնածու Կարինե Հովսեփյանը
Արձանագրություն թիվ 1
12.01.2022թ. Կայացավ դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերը:
1. Ծնողական խորհրդի արձանագրություն
Արձանագրություն 3
2. Մանկավարժական խորհրդի արձանագրություն
Արձանագրություն 5
10.01.2022թ. Ծանուցում
1. Հրավիրվում է համադպրոցական ծնողական խորհրդի արտահերթ նիստ՝ հունվարի 12-ին, ժամը 12:00-ին:
2. Հրավիրվում է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ՝ հունվարի 12-ին, ժամը 14:30-ին:
Օրակարգում
1. Տնօրենի հավակնորդ Կարինե Հովսեփյանի <<Զարգացման ծրագրի >> քննարկում:
2. Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացում:
Տնօրենի հավակնորդ Կարինե Հովսեփյանի «Զարգացման ծրագիրը »
2022-27 Զարգացման ծրագիր
20.12.2021թ. Տնօրենի հավակնորդ Կարինե Հովսեփյանի հանդիպումը ԱԽ անդամների հետ: Նա ներկայացրեց դպրոցի զարգացման ծրագիրը, կարևորեց աշակերտական խորհրդի դերը, այսօրվա աշակերտի անելիքները: Աշակերտները հանդես եկան առաջարկություններով, ստացան իրենց հարցերի պատասխանները:
Տնօրենի մրցույթի հայտարարություն
ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելո ւ համար:
- Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
- Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատությանխորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2021թվականի դեկտեմբերի 16 –ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9.00 –ից մինչև ժամը 15.00 -ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 21 -ին՝ ժամը 14.30-ին,
«Անդրանիկ Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ում՝ հասցեն՝ ք.Կապան, Շահումյան 16ա:
Տեղեկությունների համար դիմել Նարինե Բաղդասարյանին, հեռ.098100057, էլ.հասցեն՝narine.baghdasaryan.1979@mail.ru
06.12.2021թ. Արձանագրություն
ՀՀ Սյունիքի մարզի «Անդրանիկ Մարգարյանի անվանԿապանի Հ. 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի 2021թ. դեկտեմբերի 6-ի նիստի Խորհրդի նիստին մասնակցել է 8 անդամ, բացակա՝ 1:
Լսեցին – Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշմամբհաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգ»-ի դրույթներով «Ա. Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին հարցը:
Զեկուցող՝ խորհրդի նախագահ՝ Ն. Բաղդասարյան
Որոշեցին՝
- «Ա. Մարգարյանի անվան Կապանի Հ. 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարել մրցույթ:
- Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթ անցկացնելու մասին հայտարարութունը՝ համաձայն ձևի, երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 2021թ. դեկտեմբերի 9-ին գրավոր ներկայացնել կրթության պետական կառավարման լիազորված /այսուհետև նախարարություն/ մարմին և լիազորված մարմին , որոնք երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը պետք է հրապարակեն իրենց պաշտոնական ինտերնետային կայքում:
- Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակել նաև azdarar.am կայքով 2021թ. դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 17-ի N174-Ն որոշմամբ հաստատված կարգով:
- Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման ժամկետ սահմանել 2021թ. դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 15.00, բացի հանգստյան /շաբաթ,կիրակի/ և օրենքով սահմանված ոչ աշխատանքայի՝ տոնական և հիշատակի օրերից: Հավակնորդների փաստաթղթերի ընդումնան պատասխանատվությունը դնել խորհրդի անդամներ Ն. Բաղդասարյանի և Գ. Պետրոսյանի վրա:
- Մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ՝ 2022թ. հունվարի 18-ին պաշտոնական գրությամբ դիմել նախարարություն ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար՝ միաժամանակ դրա մասին տեղեկացնելով խորհրդի բոլոր անդամներին, հավակնորդներին, լիազոր մարմնին:
- Մրցույթն անցկացնել 2022թ. հունվարի 21-ին ժամը 14.30-ին «Ա. Մարգարյանի անվան Կապանի Հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ փ.Շահումյան 16ա:
- Մրցույթն անցկացնել ՀՀ կառավարության 2010թ. մարտի 4-ի N 319-Ն որոշման համաձայն:
Խորհրդի նախագահ՝ Ն. Բաղդասարյան
քարտուղար՝ Գ. Պետրոսյան