Դպրոցի պատմություն
Դպրոցի մասին տեղեկատվություն
Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1970թ.: Դպրոցի առաջին տնօրենն էր Տիգրան Թևանյանը: 30 տարի դպրոցը ղեկավարել է Արմո Մկրտչյանը:
2011 թ.-ից դպրոցի տնօրենն է Կարինե Հովսեփյանը: 2010թ. –ից դպրոցը վերակազմավորվեց հիմնական դպրոցի իսկ 2012թ.-ին անվանակոչվեց Անդրանիկ Մարգարյանի անունով:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվում ընդգրկված են գիտակ, հմուտ մանկավարժներ: Դպրոցում միշտ բարձր մակարդակով են կազմակերպվում բոլոր միջոցառումները, որոնք էլ ավելի են նպաստում աշակերտների հայրենասիրական, գեղագիտական, ֆիզիկական, հոգևոր դաստիարակությանը:
Դպրոցը միշտ էլ ակտիվ մասնակցություն է ունենում համաքաղաքային միջոցառումներին, քաղաքային, մարզային և հանրապետական օլիմպիադաներին:
Դպրոցի աշակերտների մեծ մասը ներգրավված է արտադպրոցական խմբակներում, հաճախում են մշակույթի պալատ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ:
Աշակերտների կեսից ավելին մասնակցում են դպրոցում գործող խմբակների աշխատանքներին:
Դպրոցի կոլեկտիվը և աշակերտությունը հպարտանում են իրենց հայրենասեր սաների սխրանքով, որոնք ամենաթանկը` իրենց կյանքը տվեցին հայրենիքին: Նրանց անունով անվանակոչվել են դասարաններ, բարձր է պահվում նրանց անունն ու հիշատակը:
Դպրոցում ակտիվ գործում են կոլեգիալ կառավարման մարմինը` Դպրոցի խորհուրդը, և խորհրդակցական մարմինները` մանկավարժական խորհուրդը, ծնողական խորհուրդը, աշակերտական խորհուրդը, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են կրթադաստիարակչական որակի բարձրացմանը, դպրոցի զարգացման և նյութա-տեխնիկական բազայի ամրապնդմանը:
Ուսումնական հաջողություններ արձանագրած, լավագույն ավանդույթներ ունեցող դպրոցը տվել է շրջանավարտներ, որոնք մեծ դեր ու կշիռ ունեն հանրապետական, մարզային, տեղական կառույցներում, գործարար աշխարհում: