Կարգ՝ Չդասակարգված

Մեդիագրագիտության շաբաթ

Այցելություն <<Սյունյաց երկիր>> խմբագրություն, հանդիպում աշխատակիցների և խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ՝ ջերմ մթնոլորտ, զրույց, հարց ու պատասխան…

Բարի գալուստ…

Կապանի N7 հիմնական դպրոցը 48-րդ անգամ իր  հյուրընկալ դռները կբացի սաների առջև: Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք ուղղում բոլորին, շնորհավորում գիտելիքի, գրի և դպրության տոնի առթիվ:

Գիտելիքների այս դարբնոցում գիտության լույսով թրծվում և կերտվում են Հայաստանի քաղաքացիները, որոնք անցյալն ու ներկան իրենց ուսերին քայլում են դեպի ապագա:

Կրթօջախի փորձառու և իրենց կոչմանը նվիրված մանկավարժները իրենց պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով են մոտենում մատաղ սերնդի դաստիարակության գործին: Կատարված աշխատանքի արդյունքը աշակերտների բարձր առաջադիմությունն է, տարբեր օլիմպիադաներում նրանց տարած հաղթանակները, շրջապատում ձեռք բերած բարձր վարկանիշը:

Բարի գալուստ…

Թող կանաչ լինի ձեր ճանապարհը դեպի կրթության և գիտության բարձունքները: