Սպորտ

Կարատեի Կապան քաղաքի մանկապատանեկան առաջնության կումիտե մարզաձևից տարիքային խմբերի մեր առաջատարները՝ Միքայելը, Գոռը, Դավիթը և Համլետը /մարզիչ՝ Արմեն Գրիգորյան/:

Շախմատի օլիմպիադայի տարածքային փուլում մեր դպրոցի թիմը նվաճեց 2-րդ հորիզոնականը: Շնորհավորում ենք Մարիաննային, Տիգրանին, Աշոտին, Լիլիթին…

Գագիկը շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մրցաշարից վերադաձավ դիպլոմով, նաև արժանացավ ֆիդե-ի վարպետության թեկնածուի կոչմանը:

Մեր դպրոցի աշակերտներ Արեն Ջհանգիրյանը, Էրիկ Մարտիրոսյանը և Ազատ Մեժլումյանը Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի կազմում մասնակցում են Իտալիայի Եզոլո քաղաքում աշխարհի առաջնությանը:
Սպասում ենք նրանց հաղթանակներին…

Ֆիզկուլտուրայի դաս 9բ դասարանում, ուսուցիչ Վիգեն Բաբայան:

Ռուբիկի խորանարդիկների հավաքման մրցույթ.
I տեղ՝ Գոռ /30վ/, II տեղ՝ Ազատ /50վ/, III տեղ՝ Սուրեն /51վ/
Շնորհավորում ենք…

Բազկամարտի դպրոցական մրցաշարում՝ 8 և 9-րդ դասարաններ, հաղթող ճանաչվեց Գառնիկ Ամիրխանյանը: Շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ…


Շաշկու դպրոցական մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց 9-րդ դասարանի աշակերտ Մարտին Սիմոնյանը: Շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ…


Շախմատի՝ դպրոցականների 12-րդ օլիմպիադայի դպրոցական փուլ
Տարացքային փուլում հաղթանակի համար կպայքարեն Գագիկը, Տիգրանը, Մարիաննան և Աշոտը: Հաջողություն ենք մաղթում նրանց…