Մաքուր Հայաստան

Աշակերտական խորհրդի կոչը

Հարգելի համաքաղաքացիներ՝
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է լցված իր ծննդավայրի՝ հարուստ անցյալով,  գեղատեսիլ բնությամբ շրջապատված Կապանի նկատմամբ: Տարիներ ի վեր հայրենասեր և աշխատասեր կապանցիները ստեղծել են ձեռակերտ բարիքներ, որոնց պահպանումը պետք է դառնա ամեն մի կապանցու պատվի խնդիրը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր քաղաքը շարունակի զարգանալ ու բարգավաճել, այն դառնա գրավիչ բոլորի համար՝ հետաքրքրություն առաջացնի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և օտարերկրյա հյուրերի համար: Սակայն ներկա պայմաններում ամենագլխավոր խնդիրը մեր քաղաքը մաքրելն ու բարեկարգելն է,  կենցաղային և շինարարական աղբի կուտակումներից ազատելը, նոր կանաչ գոտիների ստեղծումը:
Կոչ ենք անում բոլորին՝ յուրաքանչյուրս մեր մասնակցությունը բերենք համայնքի բարեկարգման աշխատանքներին: Դա մեր բարոյական պարտքն է՝ հանուն չքնաղ Կապանի, հանուն Կապանի համար կյանքը զոհաբերած մարտիկների, հանուն սերնդի:

                                                                                                                                                          ԱԽ

 

 

 

 

 

 

 

 

Հատվածներ  <<Մաքուր Հայաստան>> շարադրություններից

… Ամեն մարդ պետք է իր խղճի առաջ պատասխան տա շրջապատի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի համար: Չ՞է որ դրանից կախված է մեր ապագան, մեր երեխաների, սերունդների ապագան ….

Աննա Դավթյան  VII գ

 

 

… Մարդկանց ոչ ճիշտ գործունեության հետևանքով տուժում է հայրենիքս: Բնությունը պայքարում է ինքնավերականգնման համար, բայց նրան օգնություն է պետք:

….   Մարդի´կ, եկե´ք օժանդակենք մայր բնությանը և ավելի չխորացնենք վերքերը …

Էլեն Համբարձումյան  VII ա

 

… Ինչպես փոքրիկին, այնպես էլ բնությանը անհրաժեշտ է խնամք, հոգատարություն …

Եկե´ք հոգատար ու սրտացավ լինենք մեր Հայաստան աշխարհի նկատմամբ, որտեղ ամփոփված են ազգիս տանջանքներն ու ցնծությունները:

Ալեսյա Հարությունյան VII ա

 

Շատ գեղեցիկ է Հայաստան աշխարհը: Գրավիչ են երփներանգ ու արբեցուցիչ ծաղիկները, լուրթ երկինքը, զմրուխտե ծառերը, հայելապատ առվակների քչքչոցը, թարմ օդը … Ամբողջ աշխարհում մարդիկ մեծ գումարներ են ծախսում նման վայրերում մի քանի օր անցկացնելու համար, իսկ մենք ապրում ու վայելում ենք այս ամենը և փոխհատուցում ենք աղտոտելով և փչացնելով …

Սիլվի Հարությունյան  VIII գ

14.04.2018թ.

 

 

 

 

 

 

 

 


2017թ.