Հերոսամարտ-100

1918 թվականի մայիս: Հայոց աշխարհի սրտում՝ Սարդարապատի դաշտում, Բաշ Ապարանի լեռնալանջերին, Ղարաքիլիսայի ձորերում վճռվում էր հայ ժողովրդի ճակատագիրը: Երկար դարերի ստրկությունից նա իր արյան գնով ձեռք բերեց ազգային պետություն և անկախ ապրելու իրավունք: Գլուխ խոնարհենք մեր նախնյաց անմար հիշատակի առջև, ովքեր 100 տարի առաջ՝ մայիսյան հերոսամարտերի բոցերի մեջ, վեցդարյա ընդմիջումից հետո, ծնունդ տվեցին հայոց անկախ պետականությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

<<Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք>> շարադրություններից մտքեր….

  • Հերոսանալու համար հերթի կանգնած սերնդին պետք է փոխանցել հայրենասիրության, ազատատենչության, պայքարի ու կորովի ամբողջ զինանոցը:

Լուսինե 8գ

  • Մեր տարած բոլոր հաղթանակներում հաղթել է ոչ միայն հայ զինվորի քաջությունը, այլև հայ ժողովրդի միասնական կամքն ու համախմբվածությունը:

Լուսինե 8գ

  • Երբ ազգը մեկ անգամ ճաշակում է հաղթանակի բերկրանքը, այլևս երբեք չի կարող համակերպվել պարտության հետ:

Անժելիկա 8գ

  • Քաղցր հաղթանակներ, որոնց ձեռք բերման ուղին, ինչ խոսք, դաժան էր ու քարքարոտ:

Մարի 8գ

  • …Իսկ այժմ մենք ենք մեր հաղթանակների տերն ու շարունակողը, և կարծում եմ` արժանի սերունդն ենք մեր պատմության մեջ նոր հաղթանակներ գրանցելու համար:

Արևիկ 9բ

  • Մեր տարած հաղթանակները ևս մեկ անգամ  փաստում են դարավոր ճշմարտությունը.

<<Երբ ազգը դառնում է բանակ, նրան հաղթելն անհնար է>>

Սիլվի 8գ

 

 

 

Հուշ-ցերեկույթ նվիրված Արամ Մանուկյանին.

 

 

 

 

 

 

 

 

<<Մայիսյան հերոսամարտեր — 100>>
<<Կարմիր կակաչներ>>՝ հայրենասիրական երգերի
ունկնդրում: Միջոցառման կազմակերպիչ՝ երաժշտության ուսուցչուհի Սոնյա Սարգսյան:

 

 

 

 

 

 

 

<<Հաղթանակների մայիս>>
8ա դասարան, միջոցառման կազմակերպիչ Արմինե Անտոնյան:

 

 

 

 

 

 

 

<<Մայիսյան հերոսամարտեր>>՝ ֆիլմի դիտում 8ա դասարանում, ուսուցչուհի Լեյլի Մկրտչյան:

 

  • Հատվածներ <<Սարդարապատից Արցախ>> լավագույն շարադրություններից:

 

…..Այո´, պարտավոր ենք չկորցնել սթափությունը, քանզի հանուն հայրենի հողի հերոսների թափած արյան կանչն է` զենքով, կյանքի գնով ազատագրածը պահել և պահպանել սրբությամբ:

 

… Այսօր պատմական արդարության  պահանջատերը մենք ենք: Թույլ չենք տա և ոչ մի խախտում, չենք զիջի ոչ մի կաթիլաչափը հայրենիքի:

Բադալյան Մարի    VIII

 

 

…. Հայրենիքը հայի համար հավատամք է, որին նվիրվելով դառնում է նրա զինվորը` սկսած Էրզրումից, Արդահանից, Մուշից, Սարդարապատից մինչև Արցախ…..

 

…. Մենք համոզված ենք, որ մեր ազգը բախտավոր ապագա կունենա, նրա անցյալը անցավ արտասուքով, լացով ու արյունով, նրա ներկան դարձյալ ցավալի է, բայց ապագայի մասին լավատես ենք, կգան բաղձալի օրեր, երբ Հայաստան – Արցախ աշխարհի երկնակամարին կբացվեն նարնջաբոսորագույն արշալույսները…..

                                                                                                                                                               Փիրյան Լուսինե  VIII

 

… Ժանտադեմ ապրիլներ ենք տեսել, վրեժի ցասումով ենք լցվել, մահը` աչքներիս դիմաց, աղոթքը` շուրթներիս վրա, ուժը` բազուկներիս մեջ, կյանքի ու մահու կռիվ տալով, բայց հաղթանակի հույսը` միշտ հոգիներում մեր, առաջ ենք շարժվել, հաղթանակել ենք վարդաբույր մայիսների պայծառ օրերին….

 

… Սարդարապատը մեր հերոսացումն է, Արցախը` մեր վերքը, որից դեռ արյուն է ծորում….

Սարդարապատը մեր հաղթական երգն է, Արցախը` մեր շուրթերին խրոխտաբար երգվող անավարտ երգը:

                                                            Բակունց Լիլիթ   IX

  • <<Սարդարապատից Արցախ>> ցուցահանդեսից