Գրադարան

 

Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր,

Արևների նման բազմապիսի,

Եվ աստղերի նման, և շողերի…

Ծնված զանազան դարերում ու երկրներում,

Յուրաքանչյուրը բերում է մի առանձին պարգև,

Յուրաքանչյուրն իր մեջ  մի աշխարհ է կրում:

                                                                                        Եղիշե  Չարենց

 

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում. «Իմ սիրելի գիրքը»` ֆրանսիացի և ֆրանսահայ գրողների ստեղծագործությունների, գրքերի ընթերցում, քննարկում, դպրոցի սաների նկարների ցուցահանդես:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ  ՕԳՏՎԵԼՈՒ  ԿԱՆՈՆՆԵՐԸ

Գրադարանից օգտվել կարող են դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները: Այլ ընթերցողները կարող են օգտվել գրադարանի ծառայություններից տնօրիության կողմից սահմանված կարգի համաձայն: Գրադարանից օգտվելը անվճար է: Գեղարվեստական գրականությունը տրվում է 30 օր ժամկետով, իսկ ուսումնական գրականությունը՝ ուսումնական ծրագրերին համապատասխան՝ մինչև առարկայի ավարտը: Վերցրած գրականության ժամկետները անհրաժեշտության դեպքում հնարավոր է երկարացնել: Հազվագյուտ, հնատիպ, մեկ օրինակ գրականությունից, ինչպես նաև հանրագիտարաններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում: Գրքի կորստի դեպքում ընթերցողը պարտավոր է փոխարինել այն մասնագիտական գրականությամբ: Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերին: Արգելվում է գրքի մեջ նշում, ընդգծում կատարելը,էջ պոկելը կամ ծալելը: Գիրքը ստանալիս ընթերցողը պետք է ստուգի այն և թերություններ հայտնաբերելու դեպքում հայտնի գրադարանավարին: Ընթերցողի կողմից պատռած գիրք ետ չի ընդունվում, այն փոխարինվում է նորով կամ պատճենահանվում: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ընթերցողը պարտա որ է հանձնել իր մոտ եղած գրականությունը: Եթե ընթերցողը ավարտում կամ հեռացվում է դպրոցից , ապա դադարեցվում է գրադարանից օգտվելու նրա իրավունքը:Նա պարտավոր է ետ վերադարձնել իր մոտ եղած գրականությունը:Շրջիկ թերթիկը ստորագրվում է միայն ընթերցողի մոտ եղած գրականությունը հանձնելուց հետո:

 

<<Նվիրի՛ր գիրք, փոխանցի՛ր ընթերցասիրություն>>,
աշակերտական խորհրդի անդամները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին:

 

 

 

 

 

 

 

 

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ

 

 

 

 

 

 

 

 

ՆՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳԻՐՔ