Մայիս 2017
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Մեր դպրոցի օրհներգը

Խոսքը` Ավետ Բարսեղյանի

Երաժշտությունը` Տիգրան Պետրոսյանի

Դու մեր կյանքի՛, մտքի՛ մեծ դպրոց,
Դու մեր պարծանքն ես, հարազա՛տ դպրոց,
Ուր էլ գնանք և ինչ էլ դառնանք,
Միշտ քո սաները, մեկ է, կմնանք:

Դու շտեմարան ես գիտելիքի,
Դու հիմնասյունն ես մեր հայրենիքի,
Փա~ռք ու հարգանք Ձեզ` ուսուցիչներ`
Մեր կրթության, լույսի քարոզիչնե՛ր:

Մեր լեռների պես բարձր պահենք,
Քո վեհ անունը միշտ մենք պահպանենք,
Մեր հարազա՛տ դպրոց իմաստուն,
Դու մեզ համար փարոս, լույսի մեծ տուն: